21.09.2024|
11:22
Նրանք,ովքեր ոտնձգությունններ են կատարել Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ, պաթետիկ խոսքերով շնորհավորում, մաղթանքներ են հղում, այդ խոսքերի անկեղծությանն իրենք էլ չեն հավատում։ Հայաստանի պետական անկախությունը իշխող կլանների կողմից օգտագործվել և օգտագործվում է պետբյուջեն, երկրի հարստությունները թալանելու համար, ուստի բնակչության մի զգալի մասը Հայաստանի անկախությունն . է համարում մեր բոլոր դարդերի պատճառը։ Ցավալի փաստ է, որ Հայաստանը չունի քաղաքական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական անկախություն։